Սիրիայի ինֆորմացիոն նախարար Ումրան Զուաբին խիստ է արձագանքել Թուրքիայի իշխանությունների հայտարարություններին եւ կոչերին։
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ՝ Դամասկոսում մամուլի ասուլիսի ժամանակ Սիրիայի ինֆորմացիոն նախարար Ումրան Զուաբին, անդրադառնալով Սիրիայի տարածքում բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի առաջարկին, շեշտել է. «Աշխարհի որ ծայրում ուզում է լինի, մեր ինքնիշխանությանբ դեմ ոտնձգություն անողի ձեռքերը կկտրենք»։
Պատասխանելով Էրդողանի «Ասադը կորցրել է լեգիտիմությունը» խոսքին, Ումրան Զուաբին նշել է. «Եթե ես հիմա ասեմ, որ Էրդողանը Թուրքիայում կորցրել է լեգիտիմությունը, ի՞նչ կլինի որ։ Էրդողանը չի կորցրել լեգիտիմությունը, քանի որ Էրդողանը երբեք լեգիտիմություն չի ունեցել։ Եթե այսպես ասեմ, ի՞նչ կլինի։ Այդ ո՞վ է որոշում, թե ղեկավարի կամ կուսակցության լեգիտիմությունը կորել է։ Իհարկե, քվեատուփերը։ Ինչքան էլ Էրդողանը ասի, թե Ասադը լեգիտիմությունը կորցրել է, միեւնույնն է, որոշողը քվեատուփն է»,-ասել է սիրիացի նախարարը։
Ոմրան Զաուբին դիմել է Սիրիայից հեռացածներին՝ կոչ անելով հետ վերադառնալ իրենց տները՝ երաշխավորելով, որ ոչ մեկին չի սպառնում ձերբակալման վտանգը։




























