Երեւանի Մարգարյանի փողոցի 2-րդ նրբանցքի թիվ 3 եւ 5 տների միջեւ՝ վանդակաճաղերի արանքում շուն է մնացել: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 5-ին ժամը 08.45-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատը: Հրշեջ-փրկարարները դուրս են բերել վանդակաճաղերում հայտնված շանը: