Սեպտեմբերի 4-ին, ժամը 12.20-ի սահմաններում, «Նիսսան»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը Պարոնյան փողոցի, Մաշտոցի պողոտայի եւ Գրիգոր Լուսավորչի փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 83-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում,   «Մերսեդես-Բենց»  մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Աբովյան եւ Իսահակյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 82-ամյա տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: