Օրեր առաջ Թուրքիայի հարավ-արեւելյան Շրնաք նահանգի Բեյթուշեբափի շրջանում PKK-ի խոշոր հարձակման հետեւանքով սպանված թուրք զինվոր Ահմեդ Բոզքուրթի թաղման ժամանակ նրա մորը պահվածքը հայտնվել է թուրքական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։
Այնթափ քաղաքում զինվորական հատուկ արարությամբ իրականացված թաղման ժամանակ սպանված զինվորի մայրը մինչեւ գերեզման օդային համբույրներ է ուղղել որդուն, ծիծաղել եւ ձեռքը թափահարել։
Սպանված զինվորի 18-ամյա քույրը եւս չի արտասվել՝ դագաղի մոտ կանգնած զինվորականներին ասելով. «Հրամանատար, իմ եղբայրը առյուծի պես կռվել եւ նրա համար պատվով արարողություն է կատարվել։ Իսկ սարերում գտնվողների (քուրդ զինյալների-խմբ) դիակները գայլերն են հոշոտելու»։
Նշենք, որ սեպտեմբերի 2-ի երեկոյան Քուրդ զինյալները համաժամանակյա հարձակում են սկսել շրջանում տեղակայված զինվորական եւ ոստիկանական ստորաբաժանումների դեմ՝ միաժամանակ առանձին խմբով փորձելով գրավել շրջանի քայմաքամությունը։
Հարձակման հետեւանքով սպանվել է 10 թուրք զինվորական, վիրավորվել՝ 7-ը։ Թուրքական ուժերը շրջանի կենտրոնում հայտնաբերել են 3 քուրդ զինյալի դիակ։





























