Սեպտեմբերի 3-ին, ժամը 19.00-ին, Ռուբինյանց փողոցի թիվ 1 հասցեի դիմաց իրար էին բախվել   «ՎԱԶ-2106»  եւ «ԳԱԶ-3110»  մակնիշի ավտոմեքենաներ: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին սեպտեմբերի 5-ին, ժամը 12.05-ին, բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվական վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին, ժամը 08.30-ի սահմաններում, Ապարան-Աշտարակ ճանապարհի 34-րդ կմ-ին «Սքանիա»  մակնիշի կցորդով  ավտոմեքենա է դուրս  եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ շրջվել:

Վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել հիվանդանոց:

Երկու դեպքում էլ կատարվում է քննություն: