Սեպտեմբերի 6-ին, ժամը 00.10-ի սահմաններում, «Դեու-Նեքսիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Իսահակյան փողոցի «Սաս» սուպերմարկետի մոտ վրաերթի է ենթարկել 41-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, «Լինքոլն Թաունքար» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Ֆուչիկի փողոցի թիվ 19 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 9-ամյա մի տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Նույն օրը, ժամը 19.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունի փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 50-ամյա տղամարդու, ով մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 01.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Էրեբունու փողոցի թիվ 10 շենքի մոտ վրաերթի է ենթարկել 25-ամյա երիտասարդի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերի առնչությամբ կատարվում է քննություն:





























