Սեպտեմբերի 6-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Լոռիի մարզի Եղեգնուտ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զավոդներ» կոչվող հանդամասում «Ուրալ» մակնիշի ավտոմեքենա է դուրս եկել ճանապարհից եւ շրջվել ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























