Սեպտեմբերի 3-7-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են գործարքներ ԱՄՆ դոլարով, եվրոյով եւ ռուսական ռուբլով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 84 մլն 737 հազար 620 դոլար 409.48 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 103 մլն 483 հազար 332 դոլար 410.53 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 7 մլն 150 հազար դոլարի առք եւ վաճառք 412.05 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1 մլն 954 հազար 495 դոլարի առք եւ վաճառք 410.75 դրամ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11 մլն 306 հազար 804 EUR 513.79 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13 մլն 452 հազար 352 EUR 517.30 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 756 մլն 587 հազար 102 ՌԴ ռուբլի 12.61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101 մլն 855 ՌԴ ռուբլի 12.78 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Օգոստոսի 27-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 31.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը՝ 62.8 մլն ԱՄՆ դոլար:





























