Գյումրիի բնակիչ՝ 26-ամյա  Կարեն Պողոսյանը սեպտեմբերի 8-ին ժամը 16.30-ին իր «ՎԱԶ-2107» մակնիշի 26 ՕՕ 364 պ/հ ավտոմեքենայով Ալագյազ֊արփիկ ավտոճանապարի 15-րդ կմ-ում վրաերթի է ենթարկել Գեղադիր գյուղի բնակիչ՝ 8-ամյա Արթուր Հարությունյանին: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է Արագածոտնի մարզից սեպտեմբռրի 8-ին, ժամը 07.59-ին:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, տուժածին տեղափոխել են Գյումրիի «Ավստրիական մանկական» հիվանդանոց: Բժիշկների կողմից առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր: