Լոռիի մարզկենտրոն Վանաձորում քաղաքապետի թեկնածուներից արդեն ընտրություն են կատարել ՀՀԿ-ական քաղաքապետ Սամվել Դարբինյանը, ՄԻԱԿ անդամ Տարոն Ապրեսյանը, անկուսակցականներ Կարեն Թումանյանն ու Տիգրան Գրիգորյանը: Այս մասին հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը,: Դեռեւս իր քաղաքացիական պարտքը չի կատարել ԲՀԿ-ական թեկնածու Էդիկ Կարախանյանը:
Թիվ 30 ԸԸՀ-ի նախագահ Տիգրան Պապանյանի փոխանցմամբ` ժամը 11-ի դրությամբ ընտրություն են կատարել 9539 ընտրող՝ ընդհանուր ընտրողների 9,91 տոկոսը: Այս տարի 2227 ընտրողով ավելացել է ընտրություններին մասնակցող քաղաքացիների ակտիվությունը:
Տիգրան Պապանյանը նաւե նշեց, որ հիմնական խնդիրներն ու բողոքները կապված են թանաքների արագ օքսիդանալու հետ, որի պատճառը թանաքամանները լավ չթափահարելն է: Այդ ընտրատեղամասերում արդեն հանձնարարվել է գործածել սովորական թանաք:
Նշենք, որ մարզի ողջ տարածքում առավոտից մինչ այս պահը հորդառատ անձրև է տեղում, ինչն էլ խանգարում է քաղաքացիներին հասնել ընտրատեղամասեր:
Հիշեցնենք, որ Հայաստանում այսօր` սեպտեմբերի 9-ին, 481 համայնքներում անց են կացվում ՏԻՄ ընտրություններ: Ընտրություններ են ընթանում Արարատում, Արմավիրում, Լոռիում, Շիրակում, Սյունիքում: 379 համայնքում կընտրեն համայնքի ղեկավար, իսկ 454-ում՝ ավագանու անդամ:





























