Երեւանի Օրբելի փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 9-ին, ժամը 13.07-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը:
Ավելի ուշ պարզ է դարձել, որ վթարի արդյունքում տուժել է 5 մարդ, ովքեր տեղափոխվել են տարբեր հիվանդանոցներ: Ըստ նախնական տեղեկությունների` հիվանդանոց տեղափոխված երկու երիտասարդ աղջիկները մահացել են:
Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում` կապված վիրավորների առողջական վիճակի, մահացծների ինքնության հետ:





























