Սեպտեմբերի 9-ին, ժամը 21.20-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բաբաջանյան փողոցի թիվ 55/1 հասցեում գտնվող բենզալցակայանի դիմաց բախվել է «Մերսեդես-Բենց»-ի, այնուհետեւ վրաերթի ենթարկել կանաչապատ գոտում գտնվող երկու անձանց ու դիմել փախուստի:
Վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 9-ին, ժամը 23.45-ի սահմաններում, Երեւան-Մեղրի ճանապարհի 142-րդ կմ-ին «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Ֆորդ»-ի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:





























