Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Արարատի մարզի Մխչյան գյուղում համայանքի ղեկավար է ընտրվել Խաչիկ Պողոսյանը, իսկ Արարատի մարզի Արարատ գյուղում համայանքի ղեկավար է ընտրվել Կարեն Ղազարյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Այսպիսով` Արարատի մարզի Մխչյան գյուղում, որը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հարազատ գյուղն է, համայնքի ղեկավար է ընտրվել նրա ազգականը` Խաչիկ Պողոսյանը` ստանալով 2185 ձայն: Հիշեցնենք, որ նրա առաջադրումից առաջ Մխչյանի երկար տարիների գյուղապետը եւ նրա տեղակլը ինքնաբացարկ հայտնեցին: Մխչյան գյուղն ունի 3 հազար 690 ընտրող, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 2 հազար 223:
Արարատի մարզի Արարատ գյուղում համայնքի ղեկավար է ընտրվել Կարեն Ղազարյանը ստանալով 1 579 ձայն: Նրա մրցակիցը` Գրիգոր Մելքոնյանը , ով Վազգեն Սարգսյանի քեռին է եւ երկար տարիներ զբաղեցրել է գյուղապետի պաշտոնը, ստացել է 1 336 ձայն: Արարատ գյուղը ունի 5 հազար 814 ընտրող, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների կազմել է 3 հազար 70:





























