Երեկ՝սեպտեմբերի 9-ին կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքներով Շիրակի մարզի Արթիկ քաղաքում համայնքի ղեկավար է ընտրվել հանրապետական, ինքնառաջադրված Արսեն Աբրահամյանը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ԿԸՀ-ի լրատվական ծառայությունից: Արթիկում քաղաքապետ ընտրված Արսեն Աբրահամյանի օգտին քվեարկել են 5 հազար 732 ընտրող, իսկ Խաչատուր Վարագյանի օգտին, ով ԱԺ նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանի եղբայրն է, քվեարկել են 3 հազար 249 ընտրող: Արթիկ քաղաքն ունի 15 հազար 107 ընտրող, սակայն գրանցված եւ քվեաթերթիկ ստացած քվեարկության մասնակիցների թիվը, ըստ ստորագրությունների  կազմել է 9 հազար 298: