Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը սեպտեմբերի 10-ը հռչակել է ինքնասպանությունների կանխարգելման օր: Առողջապահության համաշխարհայի կազմակերպության տվյալներով Հայաստանր ինքնասպանությունների քանակով աշխարհում  գրավում է  նախավերջին տեղը:

«Թվում է , թե այս պրոբլեմը չպետք է անհանգստացներ մեզ: Հայաստանում 100.000 բնակչին բաժին է ընկնում ինքնասպանությունների 1,9 մասը, ինչը համեմատած Եվրոպական երկրների հետ, աննշան է»,- այսօր` սեպտեմբերի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ, հոգեբուժական բժշկական կենտրոնի տնօրեն Սամվել Թորոսյանը:

Նա նշեց ,որ մի քանի օր առաջ  Նորվեգիայում հրավիրված գիտաժողովում շատ է խոսվել այս թեմայի մասին: Աշխարհում ամենաշատը եվրոպական երկրներում են տեղի ունենում ինքնասպանություններ; Հայաստանի մասին չի էլ խոսվել, քանի որ ինքնասպանությունները այստեղ մեծ թիվ չեն կազմում, բայց մեր քաղաքացիների կյանքը մեր համար թանկ է ու եթե կա խնդիր, պետք է լուծել այն:

«Ինքնասպանության տարբեր նախադրյալներ ու գործոններ կան: Այստեղ օրինաչափություն չկա:Շատ հաճախ ինքնասպանությունները կապում են համաշխարհային  ճգնաժամի հետ: Եթե Հունաստանում ինքնասպանությունների թիվը աճել է ,ապա Իսպանիայոմ , որտեղ նույնպես ֆինանսական ճգնաժամ է այդպիսի տենդենց չի նկատվել:Մեր մոտ պատկերը այլ է: Ուղղակի պետք է լինել ուշադիր հոգատար մեզ շրջապատողների նկատմամբ: Անզգույշ խոսքը կարող է բերել նրան , որ մարդը գնա ծայրահեղ քայլերի»,- ասաց հոգեբույժը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը առանձնացրել էր ինքնասպանության 800 պատճառ: Դրանց մի մասը կա նաեւ Հայաստանում: Դրանց թիվը մեր երկրում շատ չէ , գուցե այն պատճառով ,որ մենք ավելի դիմացկուն ենք , կարողանում ենք հաղթահարել դժվարությունները ու չենք դիմում ծայրահեղությունների, նշել է մասնագետը:

Ս. Թորոսյանը կարեւորել է  նաեւ լրատվամիջոցների դերը այս հարցում , նշելով ,որ շատ հաճախ նրանց անզգույշ ու սխալ մեկնաբանությունները կարող են նպաստել ինքնասպանություննի աճին: Դրան նպաստում է  նաեւ տարբեր ֆիլմերի ու սերիալների ցուցադրումը:

«Ուստի մենք որոշեցինք ստեղծել ֆոքրիկ մի ուղղեցույց լրատվամիջոցների համար: Այն կոչվում է «Ուղղեցույց մեդիա մասնագետների համար»,-ասաց հոգեբույժը:

Լրագրողների այն հարցին, թե ինչու է ինքնասպանությունների թիվը մեծ երիտասարդության շրջանում , Թորոսյանը նշեց , որ երեխան անցումնային տարիքում ավելի խոցելի է եւ հեշտ է ընկնում հուզական ապրումների մեջ; Ուստի չպետք է այրել կամուրջները, շատ դեպքերում լինել հետեւողական ու խիստ:

Նա ասաց , որ անհրաժեշտ է պետական մակարդակով անցկացնել հոգեբանական առողջապահության ծրագիր, ապահովել հոգեբանական ծառայությունների մատչելիությունը: