Արտակարգ իրավիճակների նախարարությունը սեպտեմբերի 10-ին, ժամը 15.50-ին ահազանգ է ստացել, որ մՄի քաղաքացի ինքնասպանության փորձ է ուզում կատարել` նետվելով Երեւանի Կիեւյանի կամրջից:
Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը: ՃԿԿ ՕԽ եւ Ոստիկանության աշխատակիցների տարածքի համատեղ ուսումնասիրման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:





























