Սեպտեմբերի 10-ին, ժամը 06.00-ի սահմաններում, անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ճանապարհի 8-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել տարեց մի տղամարդու եւ դիմել փախուստի:
Տուժածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 10-ին, ժամը 21.25-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի գյուղամիջյան ճանապարհին վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ վարորդը ավտոմեքենայով դեպքի վայրից դիմել է փախուստի:
Կատարվում է քննություն:




























