Սեպտեմբերի 10-ին, ժամը 13.05-ին, Մխչյան-Բյուրավան ճանապարհի 3-րդ կմ-ին «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-21061» մակնիշի ավտոմեքենայի: «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, Երեւան-Երասխ ճանապարհի 7-րդ կմ-ին «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենայի: «ԲՄՎ»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 22.05-ի սահմաններում, Իջեւան քաղաքի Արցախյան փողոցում «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանմփեզրին կայանված «ԳԱԶ-2410» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետեւանքով «ԻԺ-2715»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Սեպտեմբերի 10-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Երեւանյան-Իսահակ Գասպարյան փողոցների խաչմերուկում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենա է բախվել «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի: Պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Բոլոր դեպքերով կատարվում է քննություն:




























