Սեպտեմբերի 11-ին, ժամը 10.05-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան-Գորիս ավտոճանապարհի 214 կմ-ի հատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ չբացահայտված հանգամանքներում «Մերսեդես» մակնիշի 0200 GA 12 տրանզիտային պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել: Հրշեջ-փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի մաս: Պատահարի հետեւանքով վարորդ՝ 48-ամյա Ա. Բալասանյանը եւ ուղեւոր՝ 26-ամյա Ա. Բադալյանը չեն տուժել:




























