Սոչիի երիտասարդական խորհրդարանի անդամ, հասարակական գործիչ Վլադիմիր Ավագյանը ինքնասպան է եղել: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 11-ի գիշերը մոսկովյան ժամանակով ժամը 01:00-ին:
Ըստ ականատեսների` երիտասարդը լավ հագնված է եղել, ունեցել է անձը հաստատող փաստաթուղթ, հայտնում է «Վեստի Սոչին»:
Երիտասարդի հեռախոսն անընդհատ զանգել է: Նրան փորձել են կանգնեցնել անցորդները եւ տեղի բնակիչները, սակայն տղան անցել է կամուրջի պատնեշը եւ ցած նետվել:
Դեպքի վայր է ժամանել «շտապօգնությունը»: Վլադիմիր Ավագյանը 20 տարեկան էր: Ինքնասպանոթյան պատճառները պարզվում են:





























