ՀՀ Վերահսկիչ պալատի 2011 թ. հաշվետվությունը դեկլարատիվ է, նկարագրված ծածտումները՝ սովորական Հայաստանի համար: Նման հայտարարություն արեց Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Ազգային Ժողովում հարց ուղղելով ՀՀ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանին:
Պատգամավորի խոսքով՝ ՎՊ-ն խուսափել է կոնկրետ մեղավորների նշելուց, կամ ներկայացնում է Ամասիայի ու Ճամբարակի նման «խեղճուկրակ» ծառայությունների խախտումները՝ թափցնելով առավել խոշորներին;
Ն. Փաշինյանը նաեւ հարց ուղղեց Ի. Զաքարյանի առանձնատան մասին, որ կառուցվում է Նոր Նորքում, ու որի շինարարությունը մեծ թափ է ստացել Ի. Զաքարյանի ՎՊ նախագահ նշանակվելուց հետո:
Ի. Զաքարյանը պատասխանեց, որ տարվա ընթացքում ներկայացնում են օպերատիվ հաշվետվություններ, որտեղ առավել մանրամասն ու ամբողջությամբ են ներկայացնում խախտումներ կատարողներին: Ինչ վերաբերում է առանձնատանը, Ի. Զաքարյանը չհերքեց, որ նման շինարարություն իրականացնում է, սակայն ասաց, որ այն սկսել է 7 տարի առաջ, այնինչ ՎՊ նախագահ է նշանակվել 4 տարի առաջ: Նա կոչ արեց Ն. Փաշինյանին՝ չշահարկել այդ թեման:
Լուսանկարը` Սոնա Բարսեղյանի





























