Սեպտեմբերի 11-ին, ժամը 09.00-ին, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 42 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 61-ամյա մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 20.00-ին, «Դեու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գեւորգ Չաուշի փողոցի թիվ 10/8 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 21-ամյա երիտասարդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխել է հիվանդանոց:
Երկու դեպքով էլ կատարվում է քննություն:




























