Սեպտեմբերի 11-ին, ժամը 12.15-ին,  Տիգրան Մեծի պողոտայի թիվ 74 շենքի դիմաց իրար են բախվել  «ՎԱԶ-21124»  եւ «Նիսան»  մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «ՎԱԶ-21124»-ի վարորդը մարմնական վնասվածքներով բուժօգնության է դիմել հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 11-ին, ժամը 16.30-ի սահմաններում, Գյումրի քաղաքի Երեւանյան խճուղու թիվ 45 շենքի մոտ «ԲՄՎ 316 A»  մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Պատահարի հետեւանքով վարորդը եւ 2 ուղեւորները  մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Սեպտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին,  «ՎԱԶ-2107»  մակնիշի ավտոմեքենան բախվել է Ծովակալ Իսակովի պողոտայի թիվ 189 էլեկտրասյանը, ինչի հետեւանքով վարորդը եւ ուղեւորը  մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: