Շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ Արարատի բազմաֆրոնտալ «խաղացող» քաղաքապետ Աբրահամ Բաբայանը՝ բոլոր ժամանակների Աբրիկը, իր կամքից անկախ հայտնվել է ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։

 «Չի բացառվում, որ «օձի լեզու» ունեցող այս քաղաքապետը (նրա մասին այդպես են խոսում վերեւներում) այս անգամ չկարողանա իշխանությունների ձեռքից «պրծնել» ու խորհրդարանական ընտրությունների ժամանակ չծախսած գումարները «տակով» անել, քանի որ, ըստ «ՉԻ» տեղեկությունների, Աբրիկի հետեւից արդեն ընկել են լրջագույն մակարդակով։

Հենց այդ առիթով էլ երեկ Աբրիկը փորձեր է արել սկզբում հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, հետո վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ, սակայն նրանցից եւ ոչ մեկը Աբրիկին չի ընդունել, փոխարենը Աբրիկին իշխանական կուլիսներից հասկացրել են, որ տեղական իշխանիկը լավ կանի արագ մաքրի իր արած ու չարած «կեղտերը», որովհետեւ Աբրիկի աստեղային ժամն իրոք ավարտին է մոտենում»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։