Մարտունու բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 12-ին, ժամը 09.40-ին, կամավոր բաժին է ներկայացել Երանոս գյուղի 53-ամյա մի բնակչուհի, որը սեպտեմբերի 10-ից հետախուզվում էր դատարանի կողմից նշանակված պատժի /ՀՀ քր. օր. 177 հոդ. 2-րդ մաս/ կրումից խուսափելու համար:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ սեպտեմբերի 12-ին, ժամը 19.10-ին, ոստիկանության Գուգարքի ծառայողների   ձեռնարկած   միջոցառումների շնորհիվ, Երեւան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 25 շենքի մոտից հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նշանակված պատժի կրումից խուսափելու համար հետախուզվող 30-ամյա  Սարգիս Մ.-ն:

Սեպտեմբերի 12-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Նալբանդյան-Մոսկովյան փողոցների խաչմերուկից  բերման են ենթարկել 33-ամյա Խաչիկ Չ.-ին, որը ս/թ սեպտեմբերի 6-ից  ոստիկանության Ստեփանավանի բաժնի կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: