Սեպտեմբերի 12-ին, ժամը 17.30-ին, թիվ 98 երթուղու «ԳԱԶ-322132» մակնիշի միկրոավտոբուսը, Արշակունյաց պողոտայում կտրուկ արգելակել է, ինչի հետեւանքով 60-ամյա ուղեւորուհին սրահում վայր է ընկել եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ կատարվում է քննություն:





























