«Ժառանգություն» կուսակցությունն  այսօր` սեպտռեմբերի 13-ին, նիստ չի անելու:Այս մասին այսօր` սեպտեմբերի 13-ին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց կուսակցության մամուլի քարտուղար Հովսեփ Խուրշուդյանը` հերքելով  լրատվամիջոցներում տարածված տեղեկությունները, թե այսօր  նիստում «Ժառանգությունը»  որոշելու է, թե Րաֆֆի Հովհաննիսյանի փոխարեն ով է գնալու ԱԺ:

Նրա խոսքով`Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատի հարցը կորոշի 15 օրից:

Հիշեցնենք, որ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Ազգային Ժողովի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը հրաժարվել է պատգամավորի մանդատից: Այդ մասին ԱԺ նիստում հայտարարել է խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Ըստ կանոնակարգ-օրենքի` եթե Հովհաննիսյանը 15 օրվա ընթացքում ետ չվերցնի մանդատից հրաժարվելու դիմումը, ինքնաբերաբար հրաժարականը ընդունված կհամարվի եւ նա կզրկվի մանդատից: Հովհաննիսյանը ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրացուցակով, որի առաջին համարն էր:Համամասնական ցուցակով հաջորդը Թեւան Պողոսյանն է, սակայն լուրեր են շրջանառվում, թե ԺԿ-ն ուզում է ԱԺ-ում տեսնել նախկին պատգամավոր Ստեփան Սաֆարյանին: բայց նրա խորհրդարան անցնելու համար համամասնական ցուցակի երկու ներկայացուցիչներ պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնեն: