Սեպտեմբերի 13-ին, ժամը 13.40-ին տեղեկատվություն է ստացվել, որ Լեփսիուսի 6-րդ փողոցի 2 շենքի 10-րդ բնակարանի բնակիչը չի արձագանքում դռան եւ հեռախոսի զանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատի հերթապահ խումբը: փրկարարները բացել են դուռը. միջանցքի հատակին հայտնաբերվել է 43-ամյա Ռուբեն Ասոյանի դին: