…Թե չէ շատ է խանգարում: Արեւոտ Հայաստանում արեւը որոշել են թողնել միայն զբոսաշրջիկերին եւ լոլիկներին, իսկ դեռ խորհրդային տարիներին Հայաստանում գործել է Հոսանքի աղբյուրների համառուսաստանայան գիտահետազոտական ինստիտուտի մասնաճյուղը` հելիոկայանի եւ արեւային հայելիների բազայի վրա:
Հայաստանն իսկապես արեւային երկիր է. տարեկան 2500 ժամ արեւոտ եղանակ, իսկ արեգակնային ճառագայթման հոսքը 70%-ով բարձր է միջին եվրոպականից:
Մեր զրուցակիցը ԳԱԱ թղթակից անդամ, ֆիզիակամաթեմատիկական գիտությունների դոկտոր Համլետ Կարայանն է, ով ժամանակին աշխատել է հելիոկայանի համալիրի արտադրության վրա: Ներկայումս Հայաստանում ֆոտոէլեկտրոնային կայանների գումարային հզորությունը 13 կվտ է կազմում: Մի խոսքով` դեռ էկզոտիկա է:
Իսկ դոկտոր Կարայանի նախագծում այդ էկզոտիկան շատ սովորական է դառնում: «Նախագիծը ներառում է նաեւ բարձր մաքրության կայծքարային պանելների` 99.9995% Si-ի արտադրություն` տարեկան 1-2 հազ. տոննա: Այնուհետեւ հելիոկայանների արտադրություն, նաեւ հելոսարքավորումներ` բազալտի հիման վրա եւ կոռոզիայի չենթարկվող մետաղով»,-պատմել է գիտնականը:
Իսկ ինչու չկան այդ պայմանները հարցին նա պատասխանել է, որ նախագծի համար անհրաժեշտ 5 մլն դոլարը չի կարողացել ձեռք բերել: Թեեւ նախագիծը լիովին համպատասխանում է զարգացման բանկի պահանջներին: Նախագծի ամբողջ արժեքը 400-500 մլն եվրո է, սակայն էլեկտարէներգիայի ինքնարժեքը կկազմի 5-6 ցենտ` կվտ/ժամի դիմաց: Գումարած` արտահանման հսկայական ներուժը` հենց կայանների արտահանման: Ընդ որում` կայաններ պատրաստ են գնել եւ Մարոկոն, եւ Թունիսը, քանի որ տարիներ առաջ նախագիծը նախնական հավանության էր արժանացել: Ընդ որում, Մարոկոն մի քանի տարի կայան էր խնդրում, սակայն գործը տեղից չշարժվեց եւ նա սկսեց դրանք ձեռք բերել ԱՄՆ-ից:
Այնպես որ, նախագիծը մնացել է թղթի վրա` 2-3 հազ. աշխատատեղով եւ միջինը 250-300 հազ. դրամ աշխատավարձով:




























