Սեպտեմբերի 14-ին կկայանա ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որտեղ քննարկվելու է նոր վարչապետի թեկնածության հաստատման հարցը։ Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Արտահերթ նիստ հրավիրելու մասին որոշումը կայացվել է երեկ՝ ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ։ Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի պաշտոնամուտից հետո ԼՂՀ կառավարությունը հրաժարական էր ներկայացրել։ Այժմ Սահակյանը ձեռնամուխ է եղել նոր կառավարության ձեւավորմանը։ Նա արդեն ներկայացրել է ԼՂՀ նոր վարչապետի թեկնածությունը ԱԺ-ին։ Նոր թեկնածուն նորից Արա Հարությունյանն է, ով ԼՂՀ վարչապետ է դարձել Բակո Սահակյանի առաջին պաշտոնամուտից անմիջապես հետո»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























