Ազգային Ժողովը ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանին 10 տարվա վաղեմության «Վոլգա» մեքենա է հատկացրել վերջին դժբախտ դեպքից հետո: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: Նրա խոսքով, մեքենան փորձաքննության է ենթարկվել իրավապահների եւ ԱԻՆ տեսչական մարմինների կողմից եւ պարզվել, որ վառելիքի արտահոսք է եղել մեքենայի պայթյունի պատճառը:
« Դա ԱԺ-ի հատկացված մեքենան էր, քանի որ ես պետաիրավական հանձնաժողովի փոխնախագահն եմ: Մեքենան 10 տարվա վաղեմության մեքենա է: Հիմա տրվել է 10 տարվա վաղեմության «Վոլգա» մեքենա:Մենք պետք է ըմբռնումով մոտենանք, հասկանանք, որ մեր բյուջեն հարուստ չէ եւ պետք է բավարարվենք եղածով: Աստված պահապան լինի բոլորիս եւ հեռու պահի նման բաներից»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:




























