Լոռի մարզի բնակիչ, 25-ամյա Միսակ Գրիգորյանը, ով որպես խոհարար է աշխատում խորտկարաննեից մեկում, խորտկարանի վագոն տնակը 1500 դրամով տրամադրել է տեղի մարմնավաճառներին եւ նպաստել  պոռնկությամբ զբաղվելուն: NEWS.am-ը Լոռի մարզի ընդհանուր իրավասության դատարանից տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:

Միսակ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, աշխատելով Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի խորտկարաններից մեկում աշխատելով որպես խոհարար խորտկարանի մահճակալով կահավորված առանձին վագոն տնակը 1500-ական դրամով տրամադրել է Լոռի բնակիչ Կարեն Սարգսյանին եւ Վանաձոր քաղաքի բնակիչ Ստեփան Սահակյանին՝ մարմնավաճառներ Ալվարդ Գրիգորյանին եւ Արաքս Ասատրյանի հետ սեռական հարաբերություն ունենալու համար՝ այդ եղանակով նպաստելով պոռնկությամբ զբաղվելուն:

Դատարանի վճռով Միսակ Գրիգորյանը  մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 1-ին մասով եւ դատապարտել տուգանքի 200 հազար դրամի չափով: Խափանման միջոցը` ստորագրություն չհեռանալու մասին, թողնվել է անփոփոխ մինչեւ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:

Հ.Գ Գործում ներգրավված անձանց անուն ազգանունները փոխված են ներկայացված: