Սեպտեմբերի 16-17- ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր հատվածների խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ մասնավորապես՝ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում հրդեհվել են 1 հա, Եղվարդում՝ 2000 քմ, Ջրվեժ գյուղում՝ 3 հա խոտածածկ տարածք:
Բոլոր հրդեհները մեկուսացվել են ու մարվել:




























