Երեւանի Բաղրամյան փողոցի թիվ 2 հասցեից թունավորմամբ «Արմենիա» բ/կ է հոսպիտալացվել 23-ամյա Նարինե Օհանյանը: Այս մասին տեղեկությունը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է սեպտեմբերի 17-ին ժամը 13.49-ին: Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, ըստ բժիշկների` տուժածի առողջական վիճակը բավարար է: