Արմավիր-Երեւան ավտոճանապարհին դեպի Երեւան ընթանալիս այսօր` սեպտեմբերի 18-ին ժամը 05.15-ի սահմաններում «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կողաշրջվել:
Վթարի հետեւանքով` Արմավիր քաղաքի բնակչուհի Սուսաննա Ավետիքի Սեթյանը տեղում մահացել է, իսկ Արմավիր քաղաքի բնակիչ, 27-ամյա Հարություն Ռաֆիկի Օհանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Այս մասին NEWS.am-ին փոխանցեցին ոստիկանության Վաղարշապատի բաժնից:Վարորդի ինքնությունը դեռ պարզվում է:




























