Աչաջուր-Իջեւան ավտոճանապարհին երեկ` սեպտեմբերի 17-ին «Ռենջ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ` 30-ամյա Սարգիս Միրզոյանը վրաերթի է ենթարկել Աչաջուր գյուղի բնակիչ 11-ամյա Սեյրան Մովսիսյանին եւ իր մեքենայով տեղափոխել Իջեւանի բժշկական կենտրոն:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Տավուշի բաժնից:
Վթարի հետեւանքով Սեյրանը ստացել է աջ ազդրի կոտրվածք գանգուղեղային փակ տրավմա: Ավելին`նա իրեն վթարի ենթարկած եւ հիվանդանոց տեղափոխած վարորդին ավելորդ խնդիրներից ազատելու համար ասել է, թե վայր է ընկել տանձի ծառից:
Սակայն 30-ամյա Սարգիս Միրզոյանը, ով աշխատում է «Սարգիս Միրզոյան» ԱՁ-ում, իրավապահներին հայտնել է, որ նա է վրաերթի ենթարկել Սեյրանին եւ իր մեքենայով տեղափոխել հիվանդանոց: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:





























