Թբիլիսիում շարունակվում է սեպտեմբերի 17-ին մեկնարկած Եվրոպական եւ Լատինական Ամերիկայի ու Կարիբյան երկրների Բարձրագույն վերահսկիչ մարմինների 7-րդ համագումարի եռօրյա աշխատանքները, որին մասնակցում է նաեւ ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը:
ՎՊ լրատվական ծառայությունից հայտնում են, որ 40 երկրների պատվիրակներ Վրաստանում քննարկում են պետական հատվածի կառավարման հիմնախնդիրներն ու դրանց կարգավորման ուղիները: Մասնավորապես, վերահսկիչներն առաջարկում են նախեւառաջ բարձրացնել հատկապես իրենց կառույցների արդյունավետությունը:
Համագումարի մասնակիցների համոզմամբ, առանց լիարժեք վերահսկողական իրավասությունների եւ կարողությունների, հնարավոր չէ ունենալ պետական կառավարման լավ համակարգ:
Համագումարի ընթացքում ՀՀ ՎՊ նախագահն Իշխան Զաքարյանն առանձին հանդիպումներ է ունեցել է եվրոպացի գործընկերների հետ:
Նշենք, որ համագումարի աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի 19-ին:





























