Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 20-ին, ժամը 15:00-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի կունենա հանդիսավոր նիստ, որին կմասնակցեն ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յու. Խաչատուրովը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ եւ ԶՈՒ ԳՇ բարձրաստիճան զինվորականներ, վարչությունների եւ առանձին բաժինների պետեր:
ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ նիստի ընթացքում կհանձնվեն ՀՀ պետական ու գերատեսչական պարգեւներ:




























