ԲՀԿ պատգամավոր Վահան Բաբայանը մեծ հույսեր ունի, որ նախագահի խորհրդակցությունից հետո ՀՀ վարչապետի փոփոխություն տեղի կունենա: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։

«Aravot.am-ը պարոն Բաբայանից հետաքրքրվեց, թե օրերս կառավարությունում տեղի ունեցած խորհրդակցությունում ՀՀ նախագահի նախատինքներն ակնարկ չէի՞ն, որ շուտով վարչապետի փոփոխություն տեղի կունենա:

«Ժամանակը ցույց կտա, նախագահի խորհրդակցությունը PR էր, թե՞ իսկապես տեղաշարժեր կլինեն գործադիրում»: Մեր այն պնդմանն էլ, որ որպես դաշտում ակտիվ քաղաքական գործիչ, այնուամենայնիվ, ի՞նչ է ակնկալում այդ խորհրդակցությունից, պարոն Բաբայանն ասաց. «Մենք լիահույս ենք, որ կլինի տեղաշարժ, եւ վարչապետի փոփոխություն կլինի»»,- գրում է «Առավոտը»: