Հայաստանի կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը առաջիկայում աճուրդի կհանի 2002 թ. արտադրության «Մերսեդես-Բենց ML 270 CDI» մեքենան: Մեկնարկային գինը 3,4 մլն դրամ է (մոտ 8,3 հազ. դոլար):
Հարցը ներառված է ՀՀ կառավարության սեպտեմբերի 20-ի նիստի օրակարագում: Որոշումն ընդունելուց հետո աճուրդը պետք է կազմակերպվի 3 ամսվա ընթացքում: Աճուրդի մասին առավել մանրամասն տեղեկությունները զետեղվելու են azdarar.am կայքում:
Նշենք, որ նախկինում այս մեքենան օգտագործվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Համայնքային եւ տնտեսական զարգացում» ծրագրում: ՀՀ կառավարությունն ապրիլին որոշում էր ընդունել, ըստ որի՝ այս ծրագրի ողջ գույքը փոխանցվում է ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչություն՝ օտարման նպատակով:




























