Գյումրիում ամեն ինչ ընթանում է իր հունով, թեժ ոչինչ չկա, նորմալ ընտրություններ են անցկացվել, փոքր ինչ պասիվ, ինչը պայմանավորված է քաղաքապետի թեկնածուների միջեւ թույլ մրցակցությամբ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը, նշեց, թե ինչ լավ ընտրության մասին է խոսքը, իշխանությունը թւոյլ չտվեց, որպեսզի առաջադրվի Գյումրիի գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, եւ որոշեց, որ պետք է առաջադրվի ԲՀԿ-ից Սամվել Բալասանյանը, ով, իր կարծիքով, բարձր է նախորդից: Իգիթյանն առաջարկում է ավելի բաց տեքստով խոսել եւ ասել, թե ինչ արարքների համար են պատժել քաղաքապետին եւ արգելել առաջադրվել: «Եթե օրենք է խախտել, թող պատժվի օրենքի սահմանված կարգով, բայց մի ասեք՝ դու մի առաջադրվիր»,- ասաց Հովհաննես Իգիթյանը:



























