Սեպտեմբերի 18-ին, ժամը 05.15-ի սահմաններում, Արմավիր-Էջմիածին ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենա է շրջվել է, ինչի հետեւանքով ուղեւորուհի Սուսաննա Սեթյանը տեղում մահացել է, իսկ ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե սեպտեմբերի 18-ին, ժամը 15.30-ի սահմաններում, Դալարիկ-Մյասնիկյան ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2106» եւ «Օպել-Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Օպել-Վեկտրա»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմավիրի հիվանդանոց:

Սեպտեմբերի 19-ին, ժամը 00.05-ի սահմաններում, «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան Մրգանուշ-Արեւշատ ճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել երթեւեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի սյանը, ինչի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Բոլոր դեպքերով կատարվում է քննություն: