Սեպտեմբերի 18-ին, ժամը 11.40-ին, մի քաղաքացի ներկայացել է ոստիկանության Ապարանի բաժին եւ հանձնել ինքնաշեն ատրճանակ, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ, ինքնաձիգի երկու պահունակ, «ՌԳԴ-5» տիպի նռնակ` առանց պայթուցիչի:

Ներկայացվածն ուղարկվել է փորձաքննության:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 13.50-ին, մի քաղաքացի զանգահարել է ոստիկանության Արտաշատի բաժին եւ հայտնել,  որ Երեւան-Երասխ ճանապարհին՝ Ազատավան գյուղի գետի կամրջի մոտ, հանձնելու նպատակով զենք-զինամթերք է թողել: Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է օդամղիչ հրացան` վերափոխված 5.6 մմ տրամաչափի փանփուշտ կրակելու համար, «ՌԳ-42» տիպի նռնակ` պայթուցիչով եւ տարբեր տրամաչափի 106 փամփուշտ:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Նոյեմբերյանի բաժնի ծառայողների Արճիս գյուղի տներից մեկի խուզարկությամբ՝ տան տանիքում, հայտնաբերել եւ առգրավել են «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան:  Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 10.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Դիլիջանի բաժնի ծառայողները Հաղարծին գյուղի առանձնատներից մեկում հայտնաբերել եւ առգրավել են երկփողանի որսորդական հրացան՝ լիցքավորված 2 փամփուշտով:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության, Տավուշի մարզային վարչության եւ Տավուշի բաժնի ծառայողները Այգեձոր գյուղի տներից մեկի խուզարկությամբ՝ ննջասենյակում հայտնաբերել եւ առգրավել «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ` լիցքավորված 30 փամփուշտով, ՍԿՍ տիպի 7.62 մմ տրամաչափի ակոսավոր որսորդական հրացան՝ 20 փամփուշտով եւ «ՏOԶ 63» տիպի երկփողանի որսորդական հրացանը:

Առգրավվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է նախաքննություն: