ՕԵԿ համակիր, գործարար Արայիկ Հայրապետյանը` Լավանդայի Արայիկը, ով բազում անգամներ փորձ արեց մանդատ ձեռք բերել ու հայտնվել հայրենի խորհրդարանականների շարքում, ասում են` առաջիկա օրերին մեծ անակնկալ է պատրաստել իր շատ սիրելի ու հարազատ ՕԵԿ-ի համար: Այդ մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն» թերթը։
«Քաղաքական որոշ շրջանակներում պտտվող լուրերի համաձայն, խոսվում է այն մասին, որ Ա. Հայրապետյանր չի բացառվում, որ իր քաղաքական կարիերան փորձի այսուհետ իրականացնել մեկ այլ ուժի, ըստ ճշտվող տեղեկությունների «Բարգավաճ Հայաստանի» հետ, որի գործունեության մասին նա քանիցս դրական կարծիք է արտահայտել:
Ավելին, ասում են` Հայրապետյանը վերջերս իր մտերիմների շրջապատում սրտնեղել է ՕԵԿ-ի կողմից իրեն բաժին ընկած ճակատագրից ասելով, որ ցանկացած կուսակցության համար այդքան մեծ եռանդով աշխատելու դեպքում ինքը լուրջ գնահատականի կարժանանար: Արդյո՞ք գործարարը մտադիր է փոխել իր քաղաքական վեկտորները, թե ոչ եւ թե ունի՞ նա անակնկալ հատուկ ՕԵԿ-ի համար` «ՉԻ»-ն հարցադրում է արել Ա. Հայրապետյանին, ում բջջային հեռախոսին պատասխանել է մի երիտասարդ` ասելով, որ իր «շեֆը» շատ «վաժնի» հանդիպման մեջ է եւ որ եթե իրենք նպատակահարմար գտնեն, կպատասխանեն մեզ հետաքրքրող հարցերին»,- գրում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։




























