Սեպտեմբերի 19-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության եւ «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանից  բերման են ենթարկել 1982 թ. ծնված Վարդան Անտոնյանին, որը 2010 թ. դեկտեմբերի 8-ից Ուկրաինայի Հանրապետության Սիմֆերոպոլի շրջանի ՆԳԲ կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով:

Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Վ. Անտոնյանը տեղափոխվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայր, նրա հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին ու ՀՀ գլխավոր դատախազություն: