Սեպտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Ղամիշլիի Հայ Կաթողիկե համայնքի ժողովրդապետ Գերհարգելի Հայր Անդրանիկ Ծայրագույն Վարդապետ Այվազյանին:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հայր Անդրանիկը նախարարին իր մտահոգությունը հայտնեց Սիրիայում տիրող իրավիճակի, ինչպես նաեւ, Հայաստան ժամանած սիրիահայերին անհանգստացնող հիմնախնդիրների վերաբերյալ:
Նախարար Հակոբյանը հավաստիացրեց, որ սիրիահայերին վերաբերող խնդիրները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ, մշտապես գտնվում են ՀՀ կառավարության բոլոր գերատեսչությունների հսկողության եւ ուշադրության կենտրոնում: ՀՀ սփյուռքի նախարարությունը տեղեկանում, ուսումնասիրում, վերլուծում է բոլոր խնդիրները, համակարգում դրանց արդյունավետ լուծումը:





























