Վանաձոր քաղաքում գործում է ընդհանուր առմամբ թվով 20 մանկապարտեզ՝ 1920 երեխաներով (թիվը շարունակ փոփոխվում է): NEWS.am-ի Լոռիի թղթակցի հետ զրույցում Վանաձորի քաղաքապետարանի կրթության եւ մշակույթի բաժնի պետ Գագիկ Աղաբաբյանն ասաց, որ նշված 20 մանկապարտեզներից  3-ը դեռեւս գործում են տնակային պայմաններում: Մանկապարտեզներից   6-ը  ձմռանը կջեռուցվի փայտով, մնացած նախակրթարանների մեծ մասը ապահովված են լոկալ ջեռուցման համակարգով: Առաջիկայում համայնքի բյուջեից գումար կհատկացվի անհրաժեշտ ծավալի վառելափայտի գնման համար:

Գագիկ Աղաբաբյանի վստահեցմամբ, փայտով ջեռուցվող մանկապարտեզներ հաճախող երեխաները ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս նորմալ տաքանալու են:

 Անդրադառնալով վերջերս մամուլում աղմուկ հանած Վանաձորի մանկապարտեզներում՝ ոստիկանության կողմից իրականացվող ստուգումներին, բաժնի պետն ասաց, որ իրենք ներկայացրել են անհրաժեշտ բոլոր փաստաղթղթերը, ավելին Գագիկ Աղաբաբյանը չցանկացավ նշել: