Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը վստահեցնում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ճիշտ չի ասում, թե սեպտեմբերի 9-ին ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ բողոքներ չեն ստացվել կենտրոնական եւ ընտրատարածքային հանձնաժողովներ: Այդ մասին գրում է «Առավոտ» թերթը։
«Պարոն Սաքունցը Aravot.am-ին ասաց, որ իրենք դիմել են ընտրատարածքային հանձնաժողով ու առաջիկայում էլ ընտրախախտումները մանրամասն կներկայացնեն իրենց զեկույցում»,- գրում է «Առավոտը»:



























