Վարդան Այվազյան - «Գլոբալ Գոլդ Մայնինգ» հակամարտության պատմության մեջ կա նաեւ մեկ այլ ու, թերեւս, առավել ուշագրավ կողմ, որն առ այսօր չի լուսաբանվել: Այդ մասին գրում է «Հայացք» թերթը։

«Մեր ունեցած հավաստի տեղեկատվության համաձայն` այդ հակամարտությանը 2008-2009 թվականներից տեղյակ է եղել նաեւ եւ առայժմ դեռ չպարզված դերակատարում է ունեցել ՀՀ ոստիկանապետի նախկին տեղակալ, ոստիկանության գնդապետ, ՀՀ նախագահի իրավական հարցերով նախկին օգնական, նախագահի հրամանով ստեղծված Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման մոնիտորինգի հանձնաժողովի նախկին նախագահ, դեռեւս չպարզված հանգամանքներում սպանված Գեւորգ Մհերյանը»,- գրում է «Հայացքը»։