Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 07.42-ին, տեղեկություն է ստացվել, որ սեպտեմբերի 20-ին, ժամը 22.30-ին օձի խայթոցից թունավորմամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն է տեղափոխվել Կոշ գյուղի բնակիչ, 35-ամյա Նելլի Դադալյանը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:




























